«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը վերադարձել է Խորվաթիայի հավաքականի հետ մարզումներին։
«Հաճելի է Դեյան Լովրենին նորից գործի մեջ տեսնել թիմի հետ»,- ասվում է հավաքականի՝ Թվիթերի պաշտոնական էջում արված գրառման մեջ։
💪 Great to see @Dejan06Lovren back in action with the team! #EURO2020#Family #Vatreni🔥 pic.twitter.com/KGTKJmXN7x
— HNS (@HNS_CFF) June 7, 2021
Մայիսի վերջին հաղորդվում էր, որ Լովրենը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջիկա առաջնությունը։ Ֆուտբոլիստը հին վնասվածքի կրկնվելու պատճառով բաց էր թողել թիմի մարզումները։
Հիշեցնենք՝ Լովրենը «Զենիթ» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2020 թվականին։ Նա 2009 թվականից հրավիրվում է Խորվաթիայի հավաքական։