«Բրեշիան» պայմանագիր է ստորագրել Իսլանդիայի հավաքականի կիսապաշտպան Բիրկիր Բյարնասոնի հետ:
Պայմանագիրը նախատեսված է մեկուկես տարով: 31-ամյա ֆուտբոլիստը միացել է իտալական ակումբին որպես ազատ գործակալ: Մինչ Ա Սերիա տեղափոխվելը նա խաղացել է Քաթարի «Ալ Արաբիում»: