Կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մ20 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան։
Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։
Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջերս-մրցաշարերի տեսքով․ ըստ այդմ՝ հավաքականները հանդես են գալու 5-6 թիմերից բաղկացած խմբերում։