Ֆիլիպո Ինձագին, ամենայն հավանականությամբ, մարզչական կարիերան կշարունակի Սերիա Բ-ում։
Մասնագետը, որը «Բենևենտոյին» բարձրացրեց Ա Սերիա, իսկ մեկ մրցաշրջան անց այն դուրս մնաց, իր տեղը կզիջի «Պերուջայի» ներկայիս մարզիչ Ֆաբրիցիո Կաստորային։
Ինձագին, Sportitalia-ի ու Sky Sport Italia-ի տեղեկացմամբ, արդեն երկու տարվա պայմանագիր է կնքել «Բրեշիայի» հետ։
Հարկ է նշել, որ 2020/21 մրցաշրջանի ընթացքում «Բրեշիան» 5 գլխավոր մարզիչ է փոխել։