«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Կառլո Անչելոտիի` թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը:
«Լավ նորություն է, մենք` խաղացողներն ու երկրպագուները, նրան լավ ենք ճանաչում: Նա մեծ մարզիչ է: Ինձ դուր է գալիս նրա փիլիսոփայությունը, այն, թե ինչպես է նա տեսնում ֆուտբոլը, ինչպես է ղեկավարում թիմին: Նա ուզում է նվաճել բոլոր տիտղոսները»,-Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն: