«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ կիսապաշտպան Էդեն Ազարը կմնա մադրիդյան ակումբում.
«Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա կմնա, նա չի ցանկանում հեռանակ: Մադրիդում միշտ կա ճնշում և քննադատություն՝ լրագրողների ու երկրպագուների կողմից, բայց Էդենը կարող է դա հաղթահարել: Ես նրան բավականին երկար ժամանակ է՝ ճանաչում եմ, ու կարող եմ ասել, որ նա կարող է փոխել իրավիճակը:
Ցավալի էր տեսնել, որ նա խնդիրներ ունի: Նախկինում մենք շատ ենք պատկերացրել, որ միասին խաղում ենք «Ռեալում»: Նա առաջվա պես ցանկանում է կարևոր խաղացող դառնալ ակումբի համար ու տիտղոսներ նվաճել: Այս մրցաշրջանում նա շատ է աշխատել մարզասրահում ու լավ մարզավիճակում է: Ֆիզիկապես նա ավելի ուժեղ է դարձել, քան երբևէ»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ավարտված մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: