«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի մասնագետի նոր պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Կողմերը համաձայնեցրել են բոլոր պայմանները, մնացել է միայն մի քանի մանրուք:
Հիշեցնենք՝ Սիմեոնեի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի վերջը:
Սիմեոնեն 2011 թվականից է գլխավորում «Ատլետիկոն»: 2020/21 մրցաշրջանի արդյունքներով «Ատլետիկոն» իր պատմության մեջ 11-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (1939/1940, 1940/1941, 1949/1950, 1950/1951, 1965/1966, 1969/1970, 1972/1973, 1976/1977, 1995/1996, 2013/2014, 2020/2021 մրցաշրջաններում):