Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանն ու Էդուարդ Սպերցյանը Շվեդիա-Հայաստան ըներական խաղից առաջ լուսանկարվել են հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ:
ՀՖՖ-ն փորձել է վերարտադրել նրանց՝ մոտ 9-10 տարվա վաղեմության լուսանկարները Մովսիսյանի հետ:
Բիչախչյանը, որը Շվեդիայի հետ խաղում խփեց իր առաջին գնդակը Հայաստանի հավաքականի կազմում, Մովսիսյանի հետ այս լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում ու գրել.
«Լեգենդի հետ 10 տարի անց»:
Սպերցյանը ևս լուսանկարը հրապարակել է սոց.ցանցի իր էջում: