Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է, որ իր թիմը պետք է փոխի մտածելակերպը:
«Յոհան Կրոյֆը մի անգամ ասել է. «Իտալիան չի կարող հաղթել, բայց դուք կարող եք պարտվել Իտալիային»: Մենք պետք է փոխենք Իտալիայի հավաքականի նկատմամբ այս տեսակետը:
Առաջին օրը ես ասացի, որ մենք պետք է փոխվենք, հակառակ դեպքում մարդիկ կկորցնեն հետաքրքրությունը հավաքականի նկատմամբ: Մենք չենք կարող շարունակ հաղթել միշտ 1:0 հաշվով:
Պետք է ավելի շատ ռիսկերի գնալ: Առաջին գոլից հետո մենք պետք է խփենք երկրորդը և երրորդը: Խաղացողները սիրում են հաղթել և հարձակվել, իսկ երբ դա տեղի է ունենում ազգային հավաքականում, դա հիացնում է բոլորին»,- ասել է Մանչինին: