«Նիցցայի» նախկին մարզիչ Պատրիկ Վիերան կարող է դառնալ «Սամպդորիայի» գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը: Ըստ աղբյուրի, իտալական ակումբն արդեն բանակցություններ է սկսել 45-ամյա ֆրանսիացի մասնագետի հետ:
2018-ի ամառվանից Վիերան մարզել է «Նիցցան»: Դրանից առաջ նա գլխավորում էր Նյու Յորք Սիթին, ինչպես նաև աշխատում էր «Մանչեսթեր Սիթիի» պահեստային և երիտասարդական թիմերում:
Մայիսին հաղորդվում էր, որ «Լիոնը» կարող է Պատրիկ Վիերային հրավիրել, եթե Ռուդի Գարսիան հեռանա: