26-ամյա հարձակվող Վիուլեն Այվազյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում ու հայտնել Չարենցավանի «Վան» ակումբից հեռանալու մասին.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին,ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, ծանոթանալու ու անցկացնելու այս 6 ամիսը «Վան» ֆուտբոլային ակումբում : Ֆուտբոլային կյանքը այսպիսին է, ու ժամանակ է գալիս, երբ ճանապարհները բաժանվում են:
Հաջողություն եմ մաղթում բոլոր խաղընկերներիս հետագա կարիերայի ընթացքում»,- գրել է Այվազյանը:
Հայաստանի ավարտված առաջնությունում Այվազյանը Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում 6 հանդիպման է մասնակցել: Եվս մեկ խաղ անցկացրել է Գավաթի խաղարկությունում:
Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Փյունիկ», «Շիրակ», «Երևան» ակումբներում, ինչպես նաև լատվիական «Վենտսպիլսում» և բելառուսական «Դնեպր Մոգիլևում»: