Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, այժմ ՀՖՖ դեսպան Յուրա Մովսիսյանը Շվեդիայում է, որտեղ հյուրընկալել է ազգային թիմի ֆուտբոլիստներին և մարզիչներին:
Ստոկհոլմից Մովսիսյանի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Էդուարդ Սպերցյանը՝ գրելով.
«Հայկական ֆուտբոլի լեգենդների հետ»:
Հունիսի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2021-ի իր երկրորդ ընկերական հանդիպումը՝ Սոլնայում հյուրընկալվելով Շվեդիայի հավաքականին: