Spectator Index-ը հարցում է անցկացրել, թե ով պետք է 2021 թվականին ստանա «Ոսկե գնդակ» մրցանակը:
Ցուցակում ընդգրկվել է 4 թեկնածու, իսկ քվեարկությանը (այս պահին) մասնակցել է 164,000 մարդ: Ամենաշատ ձայները ստացել է «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն (42,5%): Երկրորդ տեղում Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսսին է (27,2%), իսկ Ռոբերտ Լևանդովսկին Մյունխենի «Բավարիայից» (25,1%) երրորդ տեղում է: Հարցման արդյունքներով վերջին տեղը զբաղեցնում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն (5,1%):
Կանտեն Չելսիի հետ նվաճեց Չեմպիոնների լիգան և ճանաչվեց մրցաշարի եզրափակիչ և երկու կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն խաղացող: Ավելի վաղ Նգոլոն հայտարարել էր, որ «Ոսկե գնդակը» իր համար առաջնային չէ: