Տոկիո-2020-ին նոր հարված է հասցվել: Հազարավոր կամավորականներ, որոնք պետք է աշխատեին մարզահանդեսում, փոխել են իրենց ծրագրերը: Զանգվածային մերժումները պայմանավորված են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վախերով, ինչպես նաև պատվաստումների դանդաղ ընթացքով:
80000 կամավորականից շուրջ 10000-ը արդեն հրաժարվել է: Վերջին տվյալներով Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 753 հազար հիվանդության և ավելի քան 13 հազար մահվան դեպք:
Պատվաստումների գործընթացին մասնակցել է բնակչության 2.3% -ը