Սիմոնե Ինձագին նշանակվել է «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու մրցաշրջանով։
🚨 | ANNUNCIO
Simone Inzaghi è il nuovo allenatore dell’Inter! ⚫🔵
👉 https://t.co/dkHJDP4Ler#WelcomeSimone #IMInter pic.twitter.com/Z0sQLaukIB
— Inter 🏆🇮🇹 (@Inter) June 3, 2021
Ինձագին որոշել էր հեռանալ «Լացիոյից» «Ինտերում» աշխատանք ստանալու համար։
«Ինտերն» ավարտված մրցաշրջանում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հաղթել է Իտալիայի առաջնությունում: