Հունիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Կայացվել են մի շարք որոշումներ, որոնցից մեկը վերաբերել է «Նոա»-«Վան» խաղին. հանդիպման 67-րդ րոպեին՝ «Նոա» թիմի գոլից հետո, «Վան» թիմի ֆան ակումբի անդամները 1 ձայնային ճայթրուկ են պայթեցրել:
Արդյունքում որոշվել է «ՖԱ Վան ՀԿ» ակումբին տուգանել 50 հազար ՀՀ դրամի չափով, իսկ «Նոա» ՖԱ ՀԿ ակումբին՝ 10 հազար ՀՀ դրամով:
Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: