«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե ինքը կարող է հեռանալ միլանյան ակումբից:
«Ես մնում եմ «Ինտերում»: Գուցե, չարժե, որ այսպես խոսեմ: Բայց արդեն զրուցել եմ Սիմոնե Ինձագիի հետ: Դրական զրույց էր: «Ինտերում» ինձ ամեն ինչ գոհացնում է»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլո Շիրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան հավակնում է «Չելսին», որի կազմում նա ավելի վաղ արդեն խաղացել է: