Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որ թիմի ավագ ու պաշտպան Սերխիո Ռամոսը մնա թիմում: 35-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին:
«Ռամոսը շատ կարևոր խաղացող է մեզ համար: Գիտեմ, որ բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի շուրջ, բայց այլ մանրամասներ չգիտեմ: Եթե ավելին իմանայի, կասեի ավելին: Կխոսեմ ակումբի ղեկավարության հետ Ռամոսի մասին»,-ասել է Անչելոտին:
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 21 խաղում Ռամոսը դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: