«Բարսելոնայի» ձախ պաշտպան Խունիոր Ֆիրպոն կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը:
Իսպանացին, ով հիմնական կազմի խաղացող չե կատալոնյան ակումբում, կարող է տեղափոխվել անգլիական «Սաութհեմփթոն» կամ «Վեսթ Հեմ»:
«Բարսելոնան» տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 16 միլիոն եվրո: