Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ազատ խաղացողի կարգավիճակով կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում Football Italia-ն: Իտալացու գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը:
Դոնարումայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում ֆավորիտ էր «Յուվենտուսւը»՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՊՍԺ-ն ունի Կեյլոր Նավաս, սակայն փարիզյան ակումբը ցանկանում է «ունենալ» Դոնարումային ու վարձավճարով տալ այլ ակումբի:
Նախկինում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զանգահարել է Դոնարումային ու առաջարկել խաղալ Հռոմում, սակայն դարպասապահը ցանկանում է խաղալ ՉԼ-ում:
Եթե ՊՍԺ-ն պայմանագիր ստորագրի իտալացու հետ, ստիպված կլինի վարձավճարով տրամադրել այլ «մեծ» ակումբի:
Դոնարուման «Միլանի» դարպասը պաշտպանում է 16 տարեկանից: