Մադրիդի «Ռեալի» և Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորը ասել է, որ կցանկանար Արքայական ակումբում խաղալ հայրենակից Էրլինգ Հոլանդի հետ միասին:
«Իհարկե, ես կցանկանայի Էրլինգի հետ խաղալ «Ռեալի» կազմում: Ես հարցել եմ նրան իր ապագայի մասին, բայց նա այդ մասին շատ բան չի խոսում: Համենայն դեպս ես այս թեմայի հետ կապված ոչինչ չունեմ ձեզ հետ կիսվելու»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Football.london- ը:
2020/21 մրցաշրջանում Հոլանդը 41 հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ՝ ունենալով իր ակտիվում 41 գոլի և 12 գոլային փոխանցում:
Transfermarkt.com պորտալը 20-ամյա նորվեգացու արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո: Ֆուտբոլիստով հետաքրքրված են եվրոպական բարձրակարգ ակումբներ, այդ թվում՝ «Ռեալը»:
























































