Երևանի Շահումյանի անվան հրապարակում ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի քառակի ռեկորդակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ։
Նա ճկույտ մատին ամրացրեց 10 կգ կշռող ծանրաքարն ու քաշեց 12 մետրանոց, 13 տոննա քաշ ունեցող ավտոբուսը։ Այս նվաճումը Յուրին նվիրեց հայ զինվորին։
Յուրի Սաքունցը պատանի հասակում զբաղվել է ըմբշամարտով իր հոր՝ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Նիկոլայ Սաքունցի մոտ։ Նմանատիպ առաջին ռեկորդը սահմանել է 16 տարեկանում՝ ճկույթ մատով քաշելով 3 տոննա քաշ ունեցող ավտոմեքենան։
Զինվորական ծառայությունից հետո Յուրին սկսել է զբաղվել ուժային եռամարտով և մաս-ռեսթլինգով։