Եթե Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն տեղացի հանդիսականներին թույլատրել ներկա լինել տրիբունաներում, ապա նրանցից կպահանջվեն կորոնավիրուսի բացասական PCR թեստի վկայականներ:
Ըստ առաջարկվող ծրագրի, տոմս գնած մարզասերները պետք է ստուգվեն մարզական իրադարձությունից ոչ ավելի, քան յոթ օր առաջ: Պատվաստվածների համար նույն պահանջները չեն կիրառվի:
Թեստավորումը կատարվելու է անվճար հիմունքներով: Կազմակերպիչները պատրաստ են անցկացնել շուրջ 400 հազար թեստավորում: Մարզահամալիրներ այցելելիս հանդիսականները պետք է դիմակ կրեն, արգելվելու է սնունդն ու խմիչքը:
Միջոցառման ավարտից հետո մարդկանց բազմությունից խուսափելու համար հանդիսատեսները ըստ տրիբունաների դուրս կբերվեն ասպարեզից: