«Սամպդորիայի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է իտալական թիմերի` Եվրոպայում առաջատար դիրքեր վերադառնալու հեռանկարների մասին:
«Մենք կվերադառնանք, քանի որ տեսնում եմ աճի նշաններ, որոնք հնարավոր չէ թաքցնել նույնիսկ իտալական թիմերի` եվրագավաթներից շուտափույթ դուրս մնալուց հետո:
Ժոզե Մոուրինյուի, Մասիմիլիանո Ալեգրիի և, հնարավոր է, Մաուրիցիո Սարիի գալով, Ա Սերիայի դիտարժանությունը կավելանա:
Ցավալի է, որ Անտոնիո Կոնտեն հեռացավ «Ինտերից», բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ Գվարդիոլան կմարզի իտալական ակումբ։ Այնուամենայնիվ, կա մեկ բան, որը մենք պետք է անենք հնարավորինս շուտ: Պետք է բարձրացնենք խաղային տեմպը: Եթե մենք դա չանենք, դժվար կլինի մրցունակ մնալ», — մեջբերում է Ռանիերիին Gazzetta dello Sport-ը:



























































