«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի մասին:
«Ես արդեն ասել եմ, որ մենք մտել ենք Կումանի մասին մտածելու փուլ: Անհրաժեշտ է գնահատել, թե ինչն է լավ աշխատել նախորդ մրցաշրջանում, ինչը՝ ոչ: Մեզ հանգիստ շրջան էր պետք: Մեկ շաբաթից կամ տաս օրից մենք նորից կհանդիպենք, բայց կապը պահպանում ենք Կումանի հետ:
Մեր ցանկությունն է հարգել պայմանագիրը: Կումանի հետ բանակցությունները լավ են ընթանում: Մեզ մտածելու ժամանակ էր պետք: Մենք Կումանին ասացինք, որ փորձում ենք պայմանագիր ստորագրել Ագուերոյի հետ: Ցանկացած մարզիչ կցանկանա իր թիմում ունենալ այդպիսի խաղացող», — Լապորտային է մեջբերում Marca-ն:
Կումանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022-ի ամռանը: