«Ինտերի» նորանշանակ ( դեռ պաշտոնապես հայտարարված չէ) գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կապ է հաստատել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ ու հայտնել, որ միլանյան ակումբը շարունակում է մեծ հույսեր կապել բելգիացու հետ ու չի պատրաստվում վաճառել տրանսֆերը՝ չնայած անգլիական ակումբների մեծ հետաքրքրություններին:
Նախկինում Լուկակուին ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Չելսին», որտեղ էլ սկսվել է հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերան: Լուկակուն ցանկանում է հեռանալ միլանյան թիմից այն բանից հետո, երբ Կոնտեն հեռացավ:
Հիշեցնենք, որ Լուկակուն «Ինտեր» տեղափոխվեց 2019 թ-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 36 խաղում նա դարձել է 24 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: