Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «արքայական» ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրը հայտնում է, որ 35-ամյա պաշտպանը ակումբի ղեկավարությանը դիմել է՝ նոր պայմանագիր կնքելու համար, սակայն Ֆլորենտինո Պերեսը դեռ չի կողմնորոշվել իսպանացու ապագայի հարցում:
Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 21 խաղում Ռամոսը դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ-ի հունիս: