Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքական կրկին հրավիրվելու փաստը.
«Ես հավատս չէի կորցրել, չէի հանձնվում, այլապես այստեղ չէի լինի: Ես ցատ ծանր վիճակում էի, հոգեբանորեն ինձ դժվար էր վերականգնվել: Իմ ճանապարհին շատ դժվարությունն են եղել: Դա իմ կարիերայի մի մասն է եղել: Ես միշտ պայքարել եմ հավաքական հրավիրվելու համար, և, ահա, ես պարգևատրվեցի:
Ափսոսանքը միշտ լինելու է, բայց ես ցանկանում եմ ասել, որ անցյալն արդեն անցյալ է: Կարևոր է այն աշխատանքը, որը ես արել եմ խաղադաշտում: Ես վստահ եմ, որ թիմին դեռ շատ բան եմ տալու»,-ասել է Բենզեման: