«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան գովեստի խոսքեր է ասել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հասցեին։
«Եթե Լեմպարդը չլիներ, ես այստեղ չէի լինի։ Հիմա շատ երջանիկ եմ։ Հուսով եմ՝ Լեմպարդը ևս երջանիկ կլինի»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 25-ին լոնդոնյան ակումբը հայտարարեց անգլիացի մասնագետին ակումբից հեռացնելու մասին։ Նա թիմը գլխավորել էր 2019-ի ամռանը։