«Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն կարող է հեռանալ երևանյան ակումբից ու տեղափոխվել Ուկրաինա: Այս մասին հայտնի է դարձել FootBoom-ին:
Վակուլենկոն վերջին 1,5 տարին է պաշտպանում «Արարատ-Արմենիայի» գույները:
Վակուլենկոյի ծառայություններով հետաքրքրված են ուկրաինական ակումբները ու արդեն առաջիկա ամռանը Սերգեյը կարող է վերադառնալ Ուկրաինա: