«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դադար վերցնել աշխատանքում ու պատրաստ է նոր թիմ գլխավորել:
Marca-ն գրում է, որ ֆրանսիացին մտադիր է նոր փորձ ձեռք բերել, քանի որ նա աշխատել է միայն «Ռեալում»:
Զիդանի և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հարաբերությունները շարունակում են ջերմ մնալ: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբի դռները բաց են Զիդանի համար, նա ցանկացած պահի կարող է վերադառնալ «Ռեալ»:
Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղից առաջ ֆրանսիացի մասնագետը հյուրանոցում հանդիպել է Պերեսի հետ: Նրանք մոտ կես ժամ զրուցել են: Հավանական է, որ հենց այս հանդիպումն է որոշիչ եղել Զիդանի համար: