«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ունիկալ պատմական նվաճման է հասել, հայտնում է OptaJose-ի թվիթերյան էջը:
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսին» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Լոնդոնյան ակումբի իսպանացի պաշտպանը կարիերայում առաջին անգամ է դարձել ՉԼ-ի գավաթակիր:
Պաշտպանի պապիկը՝ Մարկիտոս Ալոնսոն, որը նույնպես հանդես էր գալիս պաշտպանի դիրքում, 5 անգամ անընդմեջ դարձել է եվրոպական չեմպիոնների Գավաթի հաղթող Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 1956-ից 1960 թվականներին: 2012 թվականին Ալոնսո-ավագը մահացել է 78 տարեկանում:
Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ եվրոպական չեմպիոնների Գավաթի հաղթողի թոռը հաղթել է ՉԼ-ում: