Պաշտպան Դավիդ Ալաբան պատմել է Մյունխենի «Բավարիայից» Մադրիդի «Ռեալ» իր տեղափոխության մասին.
«Ռեալն» առաջինն էր իմ ցանկում: Այս ակումբը, ինչպես և «Բավարիան», խոշորագույններից են աշխարհում: Այն առաձնահատուկ պատմություն ունի: Խոսքն այստեղ ոչ միայն յուրաքանչյուր խաղում հաղթանակի ձգտման, այլև՝ բոլոր հնարավոր տիտղոսները նվաճելու մասին է:
«Բավարիայում» իմ մեջ սերմանել են հաղթողի հոգեբանություն, տիտղոսների ծարավ: «Ռեալում» դա ինձ պետք կգա: Ես ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ այս թիմի հաջողություններում: Ցանկանում եմ այս ակումբի պատմության մի մասը կազմել: 13 տարի «Բավարիայում» անցկացնելուց հետո ես էնտուզիազմով լի եմ, որպեսզի սկսեմ իմ ուղին «Ռեալում», երբ ավարտվի Եվրոպայի առաջնությունը»,- Ալաբայի խոսքերն է փոխանցում Bild-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ: Նա Եվրոպայի առաջիկա առաջնությունից հետո կներկայացվի որպես «Ռեալի» ֆուտբոլիստ:
Դավիդ Ալաբան 2009 թվականից էր հանդես գալիս «Բավարիայի» կազմում: Ավստրիացի ֆուտբոլիստը դարձել է մյունխենյան ակումբի ռեկորդակիր արտասահմանցիների շրջաոնում՝ Բունդեսլիգայում անցկացրած խաղերի քանակով: