«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Հաղորդվում է, որ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է բոսնիացուն թուրինյան ակումբ վերադարձնել: «Բարսելոնան» ցանկանում է 50 միլիոն եվրո վաստակել խաղացողի վաճառքից, բայց թիմի ղեկավարությունը հասկանում է, որ «Յուվենտուսը» չի վճարելու այդպիսի գումար:
Ակումբները պատրաստվում են բանակցել Պյանիչի վարձակալության շուրջ: