Հայտնի է դարձել, թե ինչպես է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը «Ռեալի» ֆուտբոլիստներին ու ակումբի աշխատակիցներին հայտնել հեռանալու իր որոշման մասին։
As-ը գրում է, որ Զիդանն իր որոշման մասին առաջինը հայտնել է ֆուտբոլիստներին։ Չորեքշաբթի երեկոյան ֆրանսիացի մասնագետը զանգահարել է մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին, քանի որ ցանկացել է՝ նրանք ստեղծված իրավիճակի մասին իմանան նախքան ինքը այդ մասին կհայտնի «Ռեալի» ղեկավարներին։
Այնուհետև, Զիդանը տեղեկացրել է «Ռեալի» ղեկավարներին։ Զիդանի և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հանդիպումը կայացել է հինգշաբթի առավոտյան։
Նույն օրը «Ռեալը» հայտարարեց Զիդանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։