«Զենիթի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջիկա առաջնությունը։ Այս մասին հայտնում է Newsline-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստը բաց է թողել ազգային թիմի՝ Ռովին քաղաքում երեկ կայացած մարզումը։ Լովրենի մոտ կրկնվել է հին վնասվածքը։ Սպասվում է, որ վերականգնման համար նրանից 3-6 շաբաթ կպահանջվի։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ։