Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ֆուտբոլային վերլուծաբան Գարի Լինեկերը հաղորդել է BT Sport հեռուստաընկերությունից հեռանալու մասին: Լինեկերն այդ մասին հայտնել է թվիթերի միջոցով:
Վաղը կայանալիք ՉԼ-ի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» խաղը Լինեկերի համար կդառնա վերջինը՝ վերլուծաբանի պաշտոնում: Լինեկերը հայտնել է, որ այս պահին ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին ու ցանկանում է երեխաների հետ դիտել իր սիրելի «Լեսթերի» մասնակցությամբ եվրագավաթային հանդիպումները:
1978-1985 թթ-ին Լինեկերը խաղացել է «Լեսթերի» կազմում, որի կազմում դարձել է 95 գոլի հեղինակ:
2020/21 մրցաշրջանում «Լեսթերը» խաղալու է Եվրոպա Լիգայում:
Some personal news: pic.twitter.com/UOy8Z4pMye
— Gary Lineker 💙 (@GaryLineker) May 28, 2021