Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է Խամես Ռոդրիգեսին չհրավիրել ազգային թիմ՝ մասնակցելու Ամերիկայի Գավաթի խաղարկությանը: Խամեսը բաց կթողնի նաև Մունդիալ-2022-ի ընտրական փուլի հանդիպումները, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Էվերթոնի» կիսապաշտպամը բուժզննում է անցել, որից պարզ է դարձել, որ խաղացողը գտնվում է ոչ լավ ֆիզիկական վիճակում, որի պատճառով էլ չի հրավիրվել ազգային թիմ: Մարզչական շտաբը հավելել է, որ հույս ունի՝ Խամեսին կրկին լավագույն մարզավիճակում տեսնել:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 23 խաղում Խամեսը դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: