VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին 25-րդ տուրում ընթանում է 4 հանդիպում։ Այսօր կորոշվի երկրի չեմպիոնը։
Միաժամանակ մեկնարկած 4 խաղերում էլ ընդմիջում է։
Առաջին կեսից հետո մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» և երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» չեն կարողացել գրավել միմյանց դարպասը։
Երևանի «Արարատը» հասցրել է 3 անգամ գրավել «Շիրակի» դարպասը․ գյումրեցիներն՝ ի պատասխան խփել են 1 գոլ։ Մայրաքաղաքայինների կազմում դուբլ է ձևակերպել Դիմիտրիյե Պոբուլիչը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մաքսիմ Զադերական։ Գյումրեցիների գոլը խփել է Ռոբերտ Հակոբյանը։
Չեմպիոնության համար պայքարող «Նոան» և Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» և գոլեր դեռևս չեն խփել։
Իսկ «Ուրարտուն» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթում է «Փյունիկին»։ Գոլի հեղինակը Արթուր Միրանյանն է։