«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Ինչպես հաղորդվում է, հռոմեական ակումբն արդեն բանակցություններ է սկսել «զինագործների» հետ կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ: «Արսենալը» ցանկանում է վաստակել մոտ 21.5 մլն ֆունտ ստերլինգ իր խաղացողի վաճառքից, բայց «Ռոման» առաջարկում է ընդամենը 10 մլն ֆունտ (գումարած բոնուսներ):
Նշվում է, որ «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ հետաքրքրված է Ջակայի տրանսֆերի ձեռքբերմամբ: