Այն բանից հետո, երբ Անտոնիո Կոնտեն հեռացավ Միլանի «Ինտերից», որի մասին ավելի վաղ հայտնել էինք, իտալացի մասնագետը սկսել է փնտրել նոր ակումբ: Մադրիդի «Ռեալից» Զինեդին Զիդանի հեռանալու վերաբերյալ վերջին տեղեկություններով պայմանավորված՝ 51-ամյա մարզիչը «Ռեալը» գլխավորելու մեծ հեռանկար ունի:
Դա հաստատում է RMC Sport-ի տեղեկատվությունը, որը հայտնում, որ Անտոնիո Կոնտեի ներկայացուցիչները և Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բանակցություններ են սկսել հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն հաջորդ մրցաշրջանում, հավանաբար, չի գլխավորի Ա Սերիայի ակումբներից մեկը: Պատճառն այն է, որ մարզիչն ու ակումբը պայմանագիր են կնքել, ըստ որի ՝ Կոնտեն ստիպված կլինի 7 միլիոն եվրո վերադարձնել «Ինտերին», եթե այս ամառ Ա Սերիայի ակումբներից որևէ մեկի ղեկը ստանձնի: