Ալմաթիի «Կայրաթը» հայտարարեց 68-ամյա մասնագետ Կուրբան Բերդևին ակումբի Խորհրդի նախագահի խորհրդական նշանակելու մասին:
Փորձառու մասնագետը կաշխատի երեք ուղղություններով. հիմնական թիմի, ակումբի ակադեմիայի և Մոսկվայի «Կայրաթ» նախագծի խորհրդատու:
Ավելի վաղ ղազախական մամուլը հայտնում էր, որ Ռուբինի և Ռոստովի նախկին մարզիչ Կուրբան Բերդևը կարող է գլխավորել «Կայրաթը»:
Հիշեցնենք, որ 68-ամյա Բերդևը լքել է «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը 2019-ի հուլիսի 5-ին և դրանից հետո չի աշխատել որպես մարզիչ: Կազանյան ակումբի հետ նա երկու անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթը և Սուպերգավաթը: