ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է լքել փարիզյան ակումբը եւ վերադառնալ «Տոտենհեմ», որը նա գլխավորում էր 2014-ից 2019 թվականներին: Այդ մասին հայտնում է TF1-ը:
Ըստ աղբյուրի՝ 49-ամյա արգենտինացին հիասթափված է ՊՍԺ-ում տիրող իրավիճակից և արդեն բանակցություններ է վարել «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Այնուամենայնիվ, փարիզցիները դեռ չեն ցանկանում բաց թողնել իրենց մարզչին:
2020/21 մրցաշրջանում ՊՍԺ-ն Պոչետինոյի գլխավորությամբ Ֆրանսիայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում նրանք կիսաեզրափակչում դուրս մնացին «Մանչեսթեր Սիթիից»: «Տոտենհեմը» մրցաշրջանը 7-րդ տեղում ավարտեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, ինչը թույլ կտա նրանց խաղալ Կոնֆերենցիաների լիգայում: