Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչԶինեդին Զիդանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Instagram-ի 433 էջում համապատասխան նորություններով գրառման տակ արված մեկնաբանություններում Խաբիբը գրել է այն մարզչի անունը, որին կցանկանար տեսնել որպես ֆրանսիացի մասնագետի իրավահաջորդ:
«Կոնտե» — գրել է Նուրմագոմեդովը:
Երեկ «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Անտոնիո Կոնտեի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, չնայած այն բանին, որ նրա ղեկավարությամբ թիմը դարձավ Իտալիայի չեմպիոն: