Ըստ Calciomercato-ի լրագրող Դանիելե Լոնգոյի, «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարող է կարիերան շարունակել «Միլանում»: Ըստ աղբյուրի ՝ «ռոսոներիները» Ժիրուի հետ սկզբունքային համաձայնության են եկել երկամյա պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում Ժիրուն 17 խաղում խփել է 4 գոլ: Աղբյուրը նաև նշում է, որ Ժիրուն տարեկան կվաստակի 4 մլն եվրո։ Հաղորդվում է նաև, որ Ժիրուն բնակարան է փնտրում Միլանում։
Նշվում է, որ գործարքը կկնքվի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որում «Չելսին» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Մայիսի 29-ին Չելսին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ ոքին՝ 3,45, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 4,70