Եվրոպա լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդին» (1: 1, 11 մետրանոցներով ՝ 11:10) հաղթելուց հետո «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կիսվել է իր հույզերով:
«Ես շատ ուրախ եմ: Այս խաղացողներն ամբողջ մրցաշրջանի ընթացքում շատ քրտնաջան աշխատում էին նախագահի, ակումբի սեփականատիրոջ, տնօրենների խորհրդի նախագահի համար: Մենք շատ հպարտ ենք «Վիլյառեալով»: Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, բայց այսօր մենք շատ լավ հանդիպում անցկացրինք:
Այս ակումբն արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայում, և մենք կվայելենք այս մրցաշարը: Ես ցանկանում եմ հաղթել Եվրոպա լիգան, բայց ուզում եմ խաղալ նաեւ Չեմպիոնների լիգայում: Վաղը մենք կվայելենք այս պահը մեր երկրպագուների և ընտանիքների հետ միասին», — Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայում ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Վիլյառեալը» դարձավ յոթերորդը: Բայց Եվրոպա լիգայում տարած հաղթանակի շնորհիվ թիմը հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր ստացավ: