«Ինտերի» երկրպագուներին դուր չեն եկել թիմի մարզչի պաշտոնից Անտոնիո Կոնտեի հնարավոր հեռացման մասին տեղեկությունները:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, «Ներաձուրիի» երկրպագուները ակումբի շտաբի դիմաց կախել են պաստառներ, որոնք ուղղված են նախագահ Սթիվեն Չժանին:
«Չժան, ստանձնիր պատասխանատուությունը կամ հեռացիր մեր քաղաքից» և «Չեմպիոններին հեռացնելը՝ ապուշների համար խաղ է: Մարզիչը, անձնակազմն ու ֆուտբոլիստներն անձեռնմխելի են»:
Ակումբի ղեկավարությունը նախատեսում է 20% -ով իջեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը, ինչպես նաև թիմիառաջատարների վաճառքից վաստակել 100 մլն եվրո: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն:
Իտալիայում հաղորդվում է, որ Անտոնիո Կոնտեն շուտով կարող է հեռանալ «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից: La Gazzetta dello Sport- ի համաձայն՝ միլանյան ակումբը և 51-ամյա իտալացի մասնագետը կարող են խզել պայմանագիրը առաջիկա 48 ժամվա ընթացքում: Մանրամասներն՝ այստեղ։