«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայի առաջնությունում:
A Bola-ի փոխանցմամբ ՝ «Բենֆիկան» ցանկանում է պայմանագիր ստորագրել 43-ամյա դարպասապահի հետ:
Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ կհեռանա թուրինյան ակումբից, բայց դեռ չի նախատեսում ավարտել կարիերան: Անցած մրցաշրջանում 43-ամյա իտալացին Ա Սերիայում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 5 գնդակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված են նաև Կիևի «Դինամոն» և «Օլիմպիակոսը»։