Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն: Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոման» հետաքրքրված է 30-ամյա բելգիացու հետ պայմանագիր ստորագրելու հարցում: Ա Սերիայի ակումբը քննարկում է Ազարին վարձակալելու տարբերակը:
Նշվում է, որ «Ռոման» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը: Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբը կարող է վճարել շուրջ 4 միլիոն եվրո Ազարի վարձակալության համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը ցանկանում է վերադառնալ «Չելսի»:
Կարդացեք նաև՝ Հռոմի լուսավոր աստղը, երկարամյա դոմինանտության անկումը․ Ա Սերիայի մրցաշրջանը՝ մեր դիտակետում