«Սևիլիայի» դարպասապահ Թոմաշ Վացլիկը Twitter ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ հեռանալու է իսպանական ակումբից:
Հաջորդ ամիս 32-ամյա չեխ դարպասապահի պայմանագրի ժամկետը լրանում է «Սեւիլիայի» հետ, և կողմերը որոշեցին չերկարաձգել պայմանագիրը:
2018-ին Բազելը լքելուց հետո Վացլիկը միացավ «Սևիլիային»: Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 94 հանդիպում, որոնցում բաց է թողել 105 գնդակ: